Ներզատաբանություն
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
 
                            Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է 12-13 գր: Աջ և ձախ մակերիկամները տարբեր ձև ունեն. առաջինը հիշեցնում է եռանկյուն թասակ, երկրորդը ՝ լոբու հատիկ:
Այս գեղձերի խնդիրներն առաջացնում են ծանր հիվանդություններ:
Մակերիկամները երկու շերտից են կազմված. արտաքինը կոչվում է կեղևային շերտ, ներքինը՝ ուղեղային, որոնք տարբեր գործառույթներ են իրականացնում:
Կեղևային շերտն, իր հերթին, տարբեր շերտեր ունի՝ յուրաքանչյուրն իր գործունեությամբ:
Ցանցային գոտի։ Արտադրում է անդրոստենդիոն հորմոնը, ոըը կապված է կնոջ և տղամարդու սեռական հորմոնների արտադրության հետ: Տեստոստերոնը և էսթրոգենները երկու սեռերի մոտ էլ արտադրվում են, պարզապես՝ տարբեր հարաբերակցությամբ: Կանանց մոտ տեստոստերոնի քանակը շատ քիչ է: Ցանցային զոնայի խանգարումն առաջացնում է սեռական դիսֆունկցիա և անպտղություն:
Խրձային գոտի։ Արտադրում է գլյուկոկորտիկոստերոիդներ՝ կորտիզոն, կորտիզոլ և կորտիկոստերոն: Այս հորմոնները կարևոր դեր ունեն նյութափոխանակության մեջ, կանխում են ջրազրկման առաջացումը, ազդում են մարսողության վրա, խթանում են ստամոքսահյութի արտադրությունը: Կոչվում են նաև ադապտացիայի հորմոններ. սթրեսային վիճակներում օրգանիզմին օգնում են հարմարվել այլ վիճակների:
Գլոմերուլային (գնդաձև): Արտադրում է միներալոկորտիկոիդներ՝ դեզոքսիկորտիկոստերոն և ալդոստերոն, որոնք պահպանում են կալիումի և նատրիումի իոնների հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է արյան նորմալ ճնշումն ապահովելու համար:
Ուղեղային նյութ
Մակերիկամների կենտրոնական մասն արտադրում է կատեխոլամինային հորմոններ՝ ադրենալին և նորադրենալին:
Ադրենալինն ընդունված է անվանել սթրեսի հորմոն, քանի որ սթրեսային վիճակներում նրա քանակը շատանում է, ինչը նպաստում է ցավային շեմի իջեցմանը և ուժերի կենտրոնացմանը. արագանում է շնչառությունը և լայնանում են բբերը:
Նորադրենալինը նույնպես արտադրվում է սթրեսային վիճակներում, բայց օրգանիզմի վրա նրա ազդեցությունն այլ է: Այն խթանում է սրտամկանի աշխատանքը և կարգավորում արյան ճնշումը:
Մակերիկամների աշխատանքի խանգարումը
Մակերիկամների հետ կապված խնդիրների ժամանակ դիտվում է կամ հորմոնների պակաս, կամ՝ ավելցուկային արտադրություն, ինչի հետևանքով առաջանում են էնդոկրին հիվանդություններ:
Հիվանդությունների ախտանշանները կախված են այն բանից, թե ո՞ր հորմոնն է քիչ կամ շատ արտադրվում:
Ընդհանուր նշաններն են.
- մկանային թուլություն,
- մշտական հոգնածության զգացողություն,
- ախորժակի անկում և նիհարում,
- գրգռվածություն,
- անքնություն՝ զուգակցված մշտական քնկոտության հետ
- գլխացավեր, գլխապտույտի հանկարծակի նոպաներ։
Մակերիկամային ախտաբանության հետևանքով առաջանում են հետևյալ հիվանդությունները.
- Ադիսոնի, Իցենկո-Կուշինգի կամ Նելսոնի հիվանդություններ,
- ֆեոխրոմոցիտոմա,
- հիպերալդոստերոնիզմ (Կոնի համախտանիշ),
- կեղևային շերտի հիպերպլազիա,
- մակերկամների կեղևի անբավարարություն,
- բորբոքային խնդիրներ,
- մակերիկամների տուբերկուլոզ,
- կիստա, ուռուցքներ:
Ախտորոշում
Օգտագործվում են լաբորատոր և գործիքային հետազոտություններ.
- արյան և մեզի ընդհանուր հետազոտություն,
- Հորմոնների որոշում,
- համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ),
- մագնիսռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
- ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ). այս հետազոտությունից առաջ խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել միրգ-բանջարեղենը, լոբազգիները, գազավորված ըմպելիքը)
Լաբորատոր հետազոտությունները կատարվում են առավոտյան՝ սոված ժամանակ, խորհուրդ է տրվում 2-3 օր առաջ բացառել ադրենալինի քանակը բարձրացնող մթերքը՝ սուրճ, շոկոլադ, ցիտրուսներ, բանան: Հետազոտությունից մեկ օր առաջ չզբաղվել ֆիզիկական ծանր աշխատանքով, մարզումով, որը բարձրացնում է կորտիզոլի քանակը:
Մակերիկամային հիվանդությունների բուժումը
Բուժումը նշանակում է էնդոկրինոլոգը, որը կախված է կոնկրետ հիվանդության առկայությունից: Եթե մակերիկամի ախտահարումը հետևանք է այլ հիվանդության, անհրաժեշտ է բուժել առաջնային հիվանդությունը և, միաժամանակ, անցկացնել ախտանշային բուժում:
Թերապիայի նպատակը հիմնականում հորմոնալ ֆոնի կարգավորումն է: Որոշ դեպքերում ցուցված է վիրահատական բուժում, որը հիմնականում իրականացվում է ուռուցքային հիվանդությունների ժամանակ:
 15.09.2023
15.09.2023                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Վահանաձև գեղձի առողջության պահպանման կարևոր պայման է յոդի բավարար մակարդակն օրգանիզմում։ Այս բաղադրիչը պատասխանատու է նյութափոխանակության...
 23.03.2025
23.03.2025                                     
                                        
                                
                Դեպրեսիան միշտ չէ, որ կարող է պայմանավորված լինել արտաքին գործոններով: Դեպրեսիային բնորոշ ախտանիշները կարող են պայմանավորված լինել...
 20.03.2025
20.03.2025                                     
                                        
                                
                Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
 09.10.2024
09.10.2024                                     
                                        
                                
                Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
 24.10.2023
24.10.2023                                     
                                        
                                
                Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
 06.10.2023
06.10.2023                                     
                                        
                                
                Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
 01.08.2023
01.08.2023                                     
                                        
                                
                Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
 08.06.2023
08.06.2023                                     
                                        
                                
                Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
 07.10.2022
07.10.2022                                     
                                        
                                
                Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
 03.08.2022
03.08.2022                                     
                                        
                                
                «Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
 18.05.2022
18.05.2022                                     
                                        
                                
                Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
 23.03.2022
23.03.2022                                     
                                        
                                
                Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
 07.01.2022
07.01.2022                                     
                                        
                                
                ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
 10.12.2021
10.12.2021                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
     
     
    